Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարական է տվել: Նա պատրաստվում է տեղական ընտրություններում պայքարել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: Նախարարը 5 տարվա կատարած իր աշխատանքի վերաբերյալ զեկույց է ներկայացրել և հրաժարականի մասին հայտարարությամբ է հանդես եկել:

 

«Ես այսօր լքում եմ պաշտոնս. ինձ համար մի շատ կարևոր փուլ է սկսում: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ թբիլիսցիների հույսերը և գործունեությունս հաջող իրականացնեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Կալաձեն: