Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում շարունակվում է 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ իրենց խմբակցությանը չի բավարարում ներկայացրած կատարողականն, ուստի իրենք դեմ են քվեարկելու այս հաշվետվությանը:

Պատգամավորի խոսքով՝ այս պահին Հանրապետական և ՀՅԴ պատգամավորները բավարար չեն կատարողականը հաստատելու համար:

ԵԼՔ խմբակցության պատգամավորի այս դիտարկմանն ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ հարցը խմբակցությունում քննարկվել է. «Մեր մոտեցումը դեմ է, մենք մեր հիմնավորումներն արդեն իսկ ասել ենք և այս պահի դրությամբ չքվեարկելու մեջ որևիցե հիմք չենք տեսնում»:

Ընդդիմադիր ուշերի ներկայացուցիչների հարցուպատասխանից հետո կատարողականը դրվեց քվեարկությանը և ընդունվեց 53 կողմ ձայնով: