Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհահատվածին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալ տեղափոխված պայմանագրային զինծառայողը թեթև քերծվածքներ է ստացել։ 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ զինծառայողը տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ։ 

«Պայմանագրային զինծառայողը հանդիսանում է տվյալ մեքենայի վարորդը։ Նա շատ թեթև քերծվածքներ է ստացել և այս պահին նորմալ վիճակում է։ Այժմ հոսպիտալում զննություն է անցնում»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Հուլիսի 7-ի առավոտյան Լոռու մարզի Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով երկու հոգի՝ 1 պայմանագրային զինծառայող և 1 քաղաքացիական անձ տեղափոխվել են Վանաձորի զինվորական հոսպիտալ։