Հայաստանում հուլիսի 9-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հուլիսի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը 9-10-ին  աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: