Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դատապարտում է Համբուրգում կազմակերպված բողոքի ակցիաները: 

Նա մասնավորապես ասել է․ «Դատապարտում եմ բռնությունը: Նրանք, ովքեր նման գործողությունների են դիմում, գործում են մեր ժողովրդավարական կարգի դեմ»:

Մերկելը խոստացել է օգնել ցույցերի ժամանակ տուժած մարդկանց՝ նշելով, որ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի հետ արդեն քննարկել է այդ հարցը:

Ըստ Մերկելի՝ Համբուրգում ոստիկանական գործողությունը «մանրակրկիտ ծրագրված» էր: