Ազգային ժողովում «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հարցի հիմնական զեկուցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ԵԼՔ դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցեր ուղղեց, որոնք վերաբերում էին ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառմանը. «Ձեր ասած վարչական ռեսուրսը նման է այն կատվին, որ ոնց գցես` նույն ոտքի վրա է կանգնում, կամ սովետական ժամանակներում ասում էին` սեքս չկա, հիմա Ձեր հայտարարությունն ինձ այդ խոսքը հիշեցրեց և դուրս է գալիս, որ Հայաստանում կոռուպցիա չկա, մինչդեռ ես Ձեզ տալիս եմ փաստեր այն մասին, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել»:

Պատգամավորի հարցին ի պատասխան ԿԸՀ նախագահը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած փաստերը կապ չունեն խորհրդարանական ընտրությունների հետ: 

Տիգրան Մուկուչյանի պատասխանը չբավարերեց Նիկոլ Փաշինյանին, ով շարունակեց պնդել իր հարցադրումը. «Հայաստանում հիմա սեքս կա՞, թե՞ չկա,  դե ի նկատի ունեմ ընտրակաշառքը, ասե՛ք, մենք դա կընդունենք ի գիտություն»:

Տիգրան Մուկուչյանն ի պատասխան այս հարցադրման ասաց. «Մեր որոշման մեջ, որը վկայակոչում է ընտրությունների վերջնական արդյունքները, Ձեր բոլոր հարցերի պատասխանները կան»: