Կոստանյանն անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, նշեց, որ հարկավոր է այն ենթարկել փոփոխությունների. «Փոփոխությունները պետք է լինեն այն չափով, որպեսզի իրավապահ համակարգի գործունեությունը ավելի ներդաշնակ լինի ԿԸՀ-ի կողմից կայացված որոշումների հետ: Այն բոլոր խնդիրները, որոնք բարձրացվեցին այսօր, քրեադատավարական տիրույթում գտնվող հարցեր են, և իսկապես անհրաժեշտ է, որպեսզի քննչական մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը ավելի օպերատիվ, արագ իրականացնեն գործընթացները, որպեսզի ընտրական պրոցեսի ընթացքում, ընտրական վեճերի լուծման ժամանակ ստեղծեն անհրաժեշտ բազա»,- ասաց նա: