Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Հայկ Գալստյանը նորամուտն է նշել գերմանական «Շտուտգարտ»-ի կազմում:

«Շտուտգարտ»-ը նախապատրաստվում է նոր մրցաշրջանին: Ուսումնամարզական հավաքի շրջանակում թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Շտուտգարտ Կիկերս»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Գալստյանը մասնակցել է երկրորդ խաղակեսին:

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Շտուտգարտ» է տեղափոխվել հուլիսի 3-ին: