Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Հունիս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նորք-Մարաշ, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը` Ավան վարչական շրջանը: 2017թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Նոր Նորք, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:
Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, ինչը նաև պետք է խթան հանդիսանա, որպեսզի բոլոր վարչական շրջանները ձգտեն իրենց կատարած աշխատանքով հայտնվել առաջին հորիզոնականներում:
Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք:
«Բազմիցս եմ նշել, որ աշխատանքների գնահատման այս ձևաչափի նպատակը թերացումներն ի հայտ բերելն ու դրանց շտկման ուղղությամբ հստակ աշխատանքներ տանելն է: Ուստի մանրակրկիտ ուսումնասիրեք և վերլուծեք բոլոր այն բաժինների աշխատանքը, որոնց գրանցած ցածր արդյունքները զգալիորեն ազդել են վարչական շրջանի ընդհանուր ցուցանիշի վրա: Դրան զուգահեռ նաև համապատասխան աշխատանքներ տարեք տվյալ բաժինների աշխատակիցների հետ, որպեսզի հնարավորին կարճ ժամանակում թերացումները շտկվեն: Բոլորը պետք է հստակ գիտակցեն, որ մեր համաքաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն մեզանից և մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները: Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք, ինչն էլ ակնկալում եմ յուրաքանչյուրից», - ընդգծել է քաղաքապետը:
Գնահատվել են Երևանի վարչական շրջաններում 2017թ. արված աշխատանքները. առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշենը
14:47 - 11.Հուլիս.2017
Առաջարկում ենք նաև
02/02/19 22:06
Երևանի վարչական շրջաններում ձյան տեղումների հենց սկզբից մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները
14/07/21 12:59
Ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ
12/07/19 18:48
ԱՊՀ երկրների միջև անցկացվող մրցույթի «Ինտերիեր դիզայն» կատեգորիայում հայուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը
05/06/19 10:46
Երևանի Աջափնյակ, Շենգավիթ, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջաններում ջրի ճնշումը կնվազի
17/10/17 18:42
Կանխատեսվում է գրիպի AH1 ենթատեսակի շրջանառություն. Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառվում
Ամենադիտված
Լրահոս
21:17
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
11:50
Եկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան
09:57
«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
09:43
Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»
09:04
«Հրապարակ». Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար
16:20
Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը
13:42
Կարճաժամկետ գործոնով պայմանավորված՝ 2024թ. փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
13:40
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են
09:43
«Ժողովուրդ». Ներքին խմբում գրված հայհոյանքներին «լայք» դնելու համար դատավորը հեռացավ համակարգից
09:30
«Ժողովուրդ». Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189
08:58
«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում