Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր Լևոն Մարտիրոսյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա) նշանակելու մասին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: