Մեկօրյա դադարից հետո Ժնևում շարունակվում է  ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարը:

Այսօր տեղի կունենա 6-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պանտելա Հարիկրիշնայի հետ:

5-րդ  տուրից հետո Արոնյանը 3 միավորով կիսում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Գրիշչուկը և Թեյմուր Ռաջաբովը: