ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետի ետնամասից հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթաթված ծխախոտի 2 տուփ, որոնց մեջ առկա էին 75 դեղապատիճ, 3,7 գրամ քաշով կանաչավուն զանգված, 3-ական 3մլգ. և 1մլգ. տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման ներարկչի 16 ասեղ և «B-8» գրառմամբ 4 դեղահաբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: