ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել Է իր առաջին այցը Ֆրանսիա: Պետության ղեկավարի ինքնաթիռը հուլիսի 13-ին 08:45-ին (Երեւանի ժամանակով 10:45-ին) վայրԷջք Է կատարել Փարիզի Օռլի օդանավակայանում, ուղիղ եթերով հաղորդել Է BFM TV հեռուստաալիքը:

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր Է հյուրին դիմավորել պատմական՝ Հաշմանդամների տան տարածքում: Հանդիսավոր արարողությունից հետո նրանք կուղեւվորվեն Սենի աջ ափ՝ Ելիսեյան պալատ, որպեսզի բանակցեն երես առ երես: Այնուհետեւ պետությունների ղեկավարներին կմիանան պատվիրակությունների անդամները: Զրույցների արդյունքները կամփոփվեն մամուլի հետ կայանալիք հանդիպմանը:

 


Երեկոյան Էմանուել եւ Բրիժիտ Մակրոնները Դոնալդ եւ Մելանյա Թրամփների պատվին ճաշկերույթ կտան «Ժյուլ Վեռն» ռեստորանում՝ Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում: Այն կպատրաստվի ֆրանսիացի հռչակավոր խոհարար Ալեն Դյուկասի անձնական ղեկավարությամբ, որը դասվում Է Forbes հանդեսի վարկածով մոլորակի 100 առավել ազդեցիկ մարդկանց թվին:
Հուլիսի 14-ին Թրամփը ներկա կլինի զորահանդեսին, որը Ֆրանսիայի ազգային օրը տեղի կունենա Ելիսեյան դաշտերում: ԱՄՆ-ի ղեկավարն այդ հանդիսություններին Է հրավիրվել Միացյալ Նահանգների՝ Առաջին համաշխարհային պատերազմ մտնելու 100-ամյակի առթիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: