Երեկ՝ հուլիսի 12-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ոստիկանության Բերդի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևանում հայտնաբերել են Բերդ քաղաքի բնակիչ, 29-ամյա Հրանտ Անանյանին:

Ըստ shamshyan.com-ի, վերջինս կասկածվում է հուլիսի 5-ին Բերդ քաղաքում տեղի բնակիչ, 33-ամյա Դավիթ Բադալյանին սուր կտրող-ծակող առարկայով սպանելու մեջ:

Հ. Անանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել:

Իսկ այս անգամ նա կասկածվում է հուլիսի 5-ին Բերդ քաղաքում 33-ամյա Դավիթ Բադալյանին սպանելու մեջ՝ իրար միջև եղած պարտք ու պահանջի պատճառով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: