Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխություններ կմտցնի աշխարհի առաջիկա առաջնությունում:

Oգոստոսին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնության վիճակահանությունը կլինի այնպես, որ ուժեղագույն ըմբիշները միմյանց դեմ կմրցեն կիսաեզրափակիչում կամ եզրափակիչում:

Ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 21-26-ը՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: