Հուլիսի 13-ին, ժամը 17:18-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 16:40-ից մինչեւ 17:15-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրում տեղացել է կարկուտ, որի հետեւանքով վնասվել են մոտ 50 հա այգի եւ մոտ 30 հա բանջարաբոստանային մշակաբույսեր:

Վնասի չափերը որոշելու համար համայնքապետարանում կստեղծվի հանձնաժողով:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին, ոստիկանության ՄՎ ՕՀ օգնականին եւ ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Նշված տարածքը չի սպասարկվում ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից: