Գյուղական համայնքներում աղքատության ցուցանիշը գնալով խորանում է, իսկ պատճառն այն է, որ կառավարությունը խոսքից գործի չի անցնում, գտնում են Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղի բնակիչները: Արդեն գարուն է, բայց գյուղացին չի մտածում գյուղատնտեսական աշխատանքները սկսելու մասին, քանի որ հողագործությունից շահույթ չի ստանում, եւ ընդհակառակը միշտ տուժում է գումարային առումով: Շատերի համար գլխացավանք է դարձել նաեւ անասնապահությունը: Անասնակերը թանկ է, եւ որոշ գյուղաբնակներ անասուններին ուղղակի հարկադիր մորթի են ենթարկում: Դիտեք առաջարկվող տեսանյութը: