Երուսաղեմում երեք չարագործներ կրակ են բացել մուսուլմանների և հրեաների սրբազան վայրի մոտ։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։ Նշվում է, որ թիրախում եղել է ոստիկանական խումբը։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին՝ Տաճարի լեռան մոտ։

 


Հրաձգության հետևանքով վիրավորվել են երեք իսրայելցիներ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

 


Անվտանգության ուժերը տեղում ոչնչացրել են հանցագործներին։ Նրանց ինքնության մասին տեղեկություններ չկան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։