Այսօր երեկոյան ժամերին Հայաստանի շրջանների զգալի մասում, հուլիսի 15-16-ը հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 15-18-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում այսօր երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 15-16-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Հուլիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: