Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով, Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։

Եգիպտոսի ՆԳՆ նախնական տվյալներով, սպանվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ։ Վիրավորների թվում կան Լեհաստանի, Սերբիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիներ։ Որոշ լրատվամիջոցներ նշում են, թե բոլոր տուժածները կանայք են։ Հյուրանոցի կենվորների վրա հարձակված անձը ձերբակալվել է, նրա արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։