Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին շրջանում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով ութ մարդ մահացել է, իսկ մեկն անհետ կորել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անձրևների հետևանքով տեղական իշխանությունները ստիպված են եղել տարհանել ավելի քան 120 հազար մարդու:

Ընդհանուր առմամբ, տարերային աղետի գոտում է հայտնվել 320 հազար մարդ: