ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 15-ին, ժամը 23:12-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 33-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են 33-րդ փողոցում գտնվող անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը և անասնագոմին հարակից 2 ավտոտնակների տանիքները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:55-ին, մարվել՝ 01:11-ին:

Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են մոտ 350 հակ անասնակեր և ավտոտնակների տանիքներն՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ):