«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն երկարաձգել է պայմանագիրը անգլիական ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է մանկունիացիների կայքը:

Դարպասապահի պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2021 թ.-ը: Ռոմերոն պայմանագիրը ևս երկու տարով երկարաձգելու հնարավորություն ունի:

Դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2015թ.-ին «Սամպդորիա»-ից: