Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակին իրենց մասնագիտական տոնն են նշում հանքագործներն ու մետալուրգները։ Ըստ ավանդույթի, «ԳեոՊրոՄայնինգ» լեռնահանքային ընկերությունը առանձնակի շուքով նշեց իր մասնագիտական տոնը եւ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեության 10-ամյա հոբելյանը։

Այսպիսով, հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ եւ Ագարակ քաղաքներում (Հայաստանի այն քաղաքներում, որտեղ ընկերությունը գործունեություն է իրականացնում) անցկացվեցին ընկերության աշխատակիցներին եւ երկարամյա գործընկերներին պատվոգրերով եւ հուշամեդալներով  պարգեւատրելու արարողություններ: Արտադրական սեկտորի 170 լավագույն աշխատակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով եւ պարգևավճարներով: Ընկերությունն` իր սոցիալական քաղաքականության շրջանակում, ըստ կարիքի` Արարատ քաղաքային համայնքին նվիրեց տարբեր նշանակության տեխնիկա:

«Իմ մանկության քաղաքը» մանկական փառատոնի շրջանակում վերոնշյալ քաղաքներում կազմակերպվել էր մանկական ժամանցային ծրագիր, որտեղ մասնակցում էին սիրված մուլտֆիլմերի, հեքիաթների հերոսներ, մոդերատորներ, ծաղրածուներ եւ աճպարարներ, ովքեր երեխաներին զվարճացրեցին խաղերով եւ մրցույթներով: Տեղի արվեստի դպրոցների աշակերտները պատրաստեցին նկարներ «Իմ մանկության քաղաքը» թեմայով: Անցկացվեցին համերգներ, որոնց ընթացքում ելույթներ ունեցան տեղի երգի եւ պարի դպրոցների սաները: Լավագույն աշխատանքների հեղինակները նվերներ ստացան ընկերության կողմից:

Միջոցառումները՝ վերոնշյալ քաղաքներում, ավարտվեցին տոնական համերգով եւ հրավառությամբ հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ։

2001 թվականին հիմնադրված «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ոսկու եւ այլ մետաղների ռեսուրսային բազայով դիվերսիֆիկացված միջազգային մասնավոր ընկերություն է: Հայաստանում ընկերությանն է  պատկանում՝ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը եւ Արարատի ոսկու կորզման գործարանը: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հայաստանյան ձեռնարկություններում ավելի քան 2 հազար մարդ է աշխատում։ Ընկերությունը համարվում է արդյունաբերական այնպիսի ձեռնարկությունների շահագործողը, որոնք այդ բնակավայրի միակ եւ հիմնական կայուն աշխատող ձեռնարկություններն են եւ ապահովում են տվյալ տարածքի բնակչության 70-80% աշխատունակ զանգվածի զբաղվածությունը։ Իր գործունեության 10 տարիների ընթացքում, ընկերությունը 504 միլիոն դոլարի ներդրում է կատարել` դառնալով ամենախոշոր մասնավոր ռուսական կապիտալով ընկերությունը Հայաստանում: Նույն ժամանակահատվածում ընկերությունը շուրջ 177 միլիոն դոլարի հարկային վճարներ է կատարել պետբյուջե: Ավելի քան 8 միլիոն դոլարի ներդրում է իրականացրել տարբեր սոցիալական ծրագրերի շրջանակներում։ 

Հարգելի գործընկերներ,

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ, Ձեր մասնագիտական տոնի՝ Հանգագործի և մետալուրգի օրվա առթիվ, արտահայտելով իմ երախտագիտությունը ձեր ներդրած նշանակալի ավանդի համար՝ ի շահ մեր ընկերության և Հայաստանի Հանրապետության զարգացման։

Ուրախալի է, որ, չնայած հանքարդյունաբերության ներկայիս արտաքին ճգնաժամային մարտահրավերների, GPM ընկերությունների խումբը կայուն աշխատում է, կատարում է բյուջետային, սոցիալական բոլոր պարտավորությունները, եւ, որ ամենակարեւորն է՝ իրականացնում է երկարաժամկետ զարգացման ռազմավարություն:

Ավելին քան հպարտ ենք։ 2007 թվականից սկսած մենք անցել ենք առանց համապատասխան տեխնիկայի և սարքավորումների շահագործվող, փակման եզրին գտնվող ձեռնարկության, ինչպես նաև տեխնոլոգիական և հանքարդյունաբերության ոլորտում կուտակած հսկայական պարտքերի մարման դժվարին ճանապարհը։

Մենք այդ ճանապարհն անցել ենք միասին։Շնորհակա՛լ ենք Ձեզ։

Դուք ձեր կյանքը նվիրել եք աշխարհի հնագույն և առավել քան հարգված մասնագիտություններից մեկին։ Հնագիտական գտածոները վկայում են, որ մարդկությունընույնիսկ մ․թ․ա  5-6-րդհազարամյակում է սկսել յուրացնել հանքաքարից երկաթի ստացման դժվարին ու աշխատատար գործընթացը։ Եվ մինչ օրս էլ հանքարդյուաբերությունն ու մետալուրգիան եղել և մնում են տնտեսության առաջատար այն ճյուղերից մեկը, որոնցվրա է խարսխվում պետության փառքն ու արդյունաբերական հզորությունը։

Ձեր աշխատանքը պահանջում է մեծ վարպետություն, եզակի կարողություններ և նվիրում։ Շնորհիվ ձեր պատասխանատվության, նվիրված աշխատանքի դու՛ք պահպանում և զարգացնում եք մետաղագործությունը։

Մաղթում ենք Ձեզ՝ քաջառողջություն, արդյունավետ աշխատանք, ստեղծագործական, աշխատանքային հաջողություններ եւ ձեռքբերումներ, անձնական երջանկություն։

Թո՛ղ ձեր կյանքում միշտ լինի կայունություն եւ բարգավաճում, ձեր ընտանիքներում՝ ջերմություն եւ հանգստություն։

Հարգանքով՝

ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ

Ռոման Խուդոլի