Ոստիկանության համակարգում որոշակի փոփոխություններ են եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Վայքի և Եղեգնաձորի ոստիկանության պետերն են փոխատեղվել: Մեղրիի ոստիկանության պետը նշանակվել է Գորիսի ոստիկանության պետ, իսկ Մեղրիում եղել է նշանակում: Այսինքն՝ մի նշանակում է եղել և փոխատեղումներ», – ասել է Աշոտ Ահարոնյանը: