«Հանդուրժող», «քաղաքակիրթ» եւ գլխավորը «հյուրընկալ» Ադրբեջանում լրատվամիջոցներն ահազանգում են. քանի դեռ ադրբեջանական հասարակոության մտածողները փորձում են ամեն ինչ անել երկիր զբոսաշրջիկների հոսքն աելացնելու համար, երկրի քաղաքացիները հասցրել են զբոսաշրջիկներին պատերազմ հայտարարել։ Պարզապես խանգարում են նրանց։
 
«Թվում էր, թե պետք է ուրախանալ զբոսաշրջիկների հոսքից, չէ՞ որ դրանից օգտվում է պետբյուջեն, բացի այդ՝ դա դառնում է բնակչության լրացուցիչ զբաղվածության եւ ներքին ապրանքաշրջանառության ավելացման պատճառ։ Մի խոսքով, թվում էր, թե ամեն ինչ պետք է անել, որ զբոսաշրջիկներին դուր գա մեզ մոտ հանգիստը, եւ նրանք իրենց ընկերների, հարեւանների մոտ գովաբանեն մեր հյուընկալությունը։
 
Իսկ իրականում մեր քաղաքացիները այցելուներին գրեթե պատերազմ են հայտարարում՝ պարզվում է՝ օտարերկրացիները խանգարում են նրանց։ Հատկապես զբոսաշրջիկների ուղղությամբ հարձակում են գործում նրանք, որոնք թվում է, թե գործի դնելով տարրական տրամաբանությունը, պետք է ամեն ինչ անեին, որ զբոսաշրջիկները եւս մեկ անգամ մեր երկիր այցելեին։ Զարմանալի է, բայց նրանք սպասարկման ու առեւտրի ոլորտում աշխատողներն են»,- հայտնում է News.am-ը՝ հղում անելով՝  Haqqin. Az-ին։

 Նշվում է, որ այդ առումով վառ օրինակ են տաքսու վարորդները։

Հիմնականում այս առումով «հաջողակ են», այսպես կոչված, «լոնդոնյան տաքսու» վարորդները՝ անկախ նրանից, որ ավտոմեքենաներում հաշվիչներ եւ POS-տերմինալներ կան։ 

Տարօրինակ է, բայց տաքսու վարորդները աստղաբաշխական թվեր են պահանջում հատկապես արաբ զբոսաշրջիկներից։ Նրանց չի շփոթեցնում նույնիսկ այն, որ զբոսաշրջիկները հաճախ տեղյակ են լինում իրական գների մասին։