Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը, երկուշաբթի ելույթ ունենալով Մինսկում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, առաջարկել է ակտիվացնել կիբերսպառնալիքների դեմ պայքարում համագործակցությունը, նշված է երկրի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Գերատեսչության տեղեկություններով՝ Աբդրահմանովը նշել է, որ Ղազախստանը կարեւոր նշանակություն է տալիս ժամանակակից մարտահրավերների եւ սպառնալիքների  դիմակայման համատեղ միջոցառումներին, որոնք հիմնականում անդրսահմանային բնույթ ունեն: Նա հատուկ ուշադրություն է դարձրել կիբերանվտանգության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ապօրինի օգտագործման խնդրին, ինչպես նաեւ հայտնել է Ղազախստանում երկրի նախագահի նախաձեռնությամբ ստեղծվող «Կիբերվահան» ծրագրի մասին: