Հուլիսի 17-ին, ժամը 18։29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում' «Շախմատի տան» մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։46-ին: Այրվել է «Opel Vectra Universal» մակնիշի 35 CS 154 պետհամարանիշով ավտոմեքենան՝ բացի շարժիչի հատվածից: