Սևանում տեղի ունեցան «Սևանա լիճ 2017»  շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի առաջատար Մարտին Կրավցիվը ոչ-ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանի հետ: Ամին Բասսեմը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին:

4-րդ տուրում Տիգրան Հարությունյանի նկատմամբ հաղթանակ տոնեց Մանուէլ Պետրոսյանը:  Թամիր Նաբաթի - Հայկ Մարտիրոսյան պարտիան տևեց 105 քայլ և ավարտվեց ոչ-ոքի: