Օրեր առաջ տրանսսեքսուալների կողմից ավազակային հարցման ենթարկված 21-ամյա երիտասարդի դեպքով հարուցվել է քրեական գործ:

«Փաստինֆո»-ի թղթակիցը Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երիտասարդը սոցցանցի միջոցով ծանոթացել է մի աղջկա հետ, ով հայտնել է, որ մարմնավաճառ է, սակայն երբ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկում հանդիպել է այդ անձնավորության հետ, պարզվել է որ աղջիկ չէ, տրանսսեքսուալ է:

Նշված բնակարանում եղել է երկու երիտասարդ, ովքեր պահանջել են 20 000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, իսկ երիտասարդը, ով անակնկալի է եկել, մերժել է նրանց, սակայն տրանսսեքսուալները դանակի սպառնալիքով նրանից վերցրել են պահանջված 20 000 դրամը:

Ավազակային հարձակում կատարած տրանսսեքսուալները դեպքից հետո բերման են ենթարկվել: