ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքում hուլիսի 17-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1975 թ. ծնված Արթուր Մ.-ն Քաջարան գյուղի կենտրոնական հատվածում որսորդական հրացանով երկու անգամ օդ է կրակել, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Պ. Հ.-ն և 1993 թ. ծնված Հ. Ն.-ն անդորրը խախտելու կապակցությամբ դիտողություն են արել Արթուր Մ.-ին, և նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ոտքով և ձեռքով հարվածներ է հասցրել՝ նրանց պատճառելով վնասվածքներ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հրացանն առգրավված է:

Արթուր Մ.-ն, Պ. Հ.-ն և Հ. Ն.-ն հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:

Նախապատրաստվում են նյութեր: