Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել է Հայաստանում, Հարավային Աֆրիկայում ու Կուբայում երկրի նորանշանակ դեսպաններին։ Ինչպես հաղորդում է Sana գործակալությունը, Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մոհամադ Ահմադ Խաջ Իբրահիմը:

Բաշար Ասադը երդմնակալության արարողությունից հետո առանձին ընդունել է դեսպաններին, տվել հանձնարարականներ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարն Վալիդ ալ-Մոալլեմը: