ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ապրանքների հավաստագրման  լաբորատորիաների աշխատանքի արդյունավետության, ինչպես նաև նրանց կողմից իրականացվող փորձարկումների ճանաչելիության բարձրացման ուղղությամբ մի շարք քայլեր է ձեռնարկում: Հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

« Հայաստանում նախատեսվում է ստեղծել eLAB էլեկտրոնային համակարգ և որակավորման ստուգման ծրագրեր իրականացնող ու միջլաբորատոր փորձարկումներ կազմակերպող միջազգային պրովայդեր կազմակերպության ներկայացուցչություն: Վերջիններս մեր լաբորատորիաների հայկական  ապրանքների հետազոտական արդյունքների  նմուշները հետազոտելու են և հետագայում հաստատելու են, որ մեր լաբորատորիաներից տրված արդյունքները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Դրանից հետո Հայաստանի լաբորատորիաներից  ներկայացված ապրանքների հետազոտման արդյունքների ընդունումը եվրոպական շուկաներում ավելի դյուրին կլինի»,- ասաց Ազիզյանը:

 Նախարարի տեղակալը նշեց, որ մինչև 2019 թվականի վերջը Հավատարմագրման ազգային մարմինը կդառնա եվրոպական հավատարմագրման համակարգի լիիրավ անդամ:

«Այս պարագայում Հավատարմագրման ազգային  մարմնի կողմից  հավատարմագրված լաբորատորիաները կընդունվեն նաև եվրոպական երկրներում»,- եզրափակեց Ազիզյան: