Ճապոնիայում արտակարգ շոգերի հետևանքով մահացել է վեց մարդ, 7 068-ը հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հոսպիտալացվածներից 170-ը պետք է հիվանդանոցային բուժում ստանան ավելի քան  երեք շաբաթ: Տուժածների գրեթե կեսը՝ 49,5 տոկոսը 65 տարեկանից բարձր անձինք են:

Ճապոնիայի տարածքում նախորդ շաբաթ ջերմաստիճանը +35 աստիճան էր: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին բարձր ջերմաստիճանը կպահպանվի: