Հայստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Uninterrupted-ի անցկացրած հարցազրույցի ժամանակ պատասխանել է hարցերին:
Ֆուտբոլիստը նշել է, որ իր սիրելի ֆուտբոլիստը Զինեդին Զիդանն է, ում հետ շուտով կհանդիպի ստուգողական խաղի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում:
«Միշտ երազել եմ խաղալ եվրոպական մեծ ակումբում: Ուրախ եմ Հայաստանը ներկայացնել այս մակարդակում: Փորձում եմ ազգիս անունը բարձր պահել:Պետք է սովորել ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, դա շատ կարևոր է»,-ասել է Մխիթարյանը:
Խոսելով թիմակիցների հետ հարաբարեկությունների մասին, ֆուտբոլիստն ասել է.
«Թիմակիցներիս հետ լավ հարաբերությունների մեջ ենք, կարծես ընտանիք լինենք»:
Կիսապաշտպանը խոսել է նաև մանչեսթերյան թիմի մասին, ասելով, որ թիմի գլխավոր նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն է: