Հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ջրահեղձվել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2013 թ. ծնված  Հ. Ս.-ը:

Դին ջրից դուրս է բերվել տեղի ուժերով: