Կառավարության վաղվա նիստում գործադիրը պատրաստվում է   հավանություն տալ 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Կառավարության կողմից նախագիծը հավանության արժանանալուց հետո այն սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով: