Կառավարության հուլիսի 20-ի նիստում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց Մադենադարանը հիմնադրամ դարձնելու որոշման նախագիծը:

Ըստ նախարարի՝ հինմնադրամի կարգավիճակ ստանալուց հետո Մատենադարանի ինքնավարությունը մեծանում է, դրան զուգընթաց՝ ավելանում է նաև միջազգային համագործակցության շրջանակը:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ հիմնադրամի կարգավիճակ ստանալուց հետո Մատենադարանում պահվողջ ամբողջ հարստությունն անցնում է պետության վերհսկողությանը:

«Մատենադարանում պահվող անանց արժեքները դառնում են պետության բացառիկ սեփականություն»,- ասաց նախարարը:

Որոշման նախագծն ընդունվեց: 

Հիշեցնենք, որ հիմնադրամ դառնալուն զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաև Մատենադարանի խորհրդի կազմում՝ անդամների թիվը կկրճատվի: