Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը: Այսօր քննվում է խմբի անդամների մի մասի գործը: Իսկ խմբի մյուս անդամները՝ ՎարուԺան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Արեգ և Սերգեյ Կյուրեղյանները և այլք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները:

Դատական նիստի մեկնարկին փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանն ու Արայիկ Պապիկյանը հրաժարվեցին կարգադրիչներին ցույց տալ իրենց պայուսակները: Փաստաբաններն ասացին, որ դա հակասում է օրենքին, ինչից հետո էլ կարգադրիչները նրանց թույլ չտվեցին մուտք գործել նիստերի դահլիճ։

Փաստաբաններն արձանագրություն կազմեցին՝ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ներկայացնելու համար։

Նիստի մանրամասներն՝ ավելի ուշ: