ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որպես բանակի (ցամաքային զորքերի) նախարարի պաշտոնի թեկնածու է առաջադրել Մարկ Էսպերին՝ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական հսկայի՝ Raytheon ընկերության նախկին փոխնախագահին: Հուլիսի 19-ին համապատասխան հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

 


Ավելի վաղ Թրամփն արդեն այս պաշտոնում առաջարկել էր ամերիկացի միլիարդատեր-ներդրող Վինսենթ Վիոլային, ինչպես նաեւ Թենեսիի նահանգի Սենատի անդամ Մարկ Գրինին: Առաջինն իր թեկնածությունը հանել է իր մասնավոր եւ պետական շահերի պոտենցիալ բախման հնարավորության պատճառով, իսկ երկրորդը՝ սեռական փոքրամասնությունների, իսլամի եւ էվոլյուցիայի տեսության թեմայով արտահայտությունների առանչությամբ իր վրա հարձակումների ֆոնին:

 


Բանակի նախարարությունը մտնում է ԱՄՆ-ի պաշտանական գերատեսչության կազմի մեջ: Դրա ղեկավարը պատասխանատու է, մասնավորապես, ամերիկյան ցամաքային զորքերի նյութա-տեխնիկական ապահովման, ինչպես նաեւ մարդկային եւ ֆինանսական պաշարների համար, որոնք գտնվում են դրանց տնօրինության ներքո: Ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի եւ բանակի նախարարները նախագահական կաբինետի անդամներ չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: