Կառավարությունը հստակեցրեց խոշոր խաղատներին գործելու թույլտվության տրամադրման կարգը: Համապատասխան որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության հուլիսի 20-ի նիստում:

Հարցի զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին՝ մյուսների համաձայնությամբ:

Հիշեցնենք, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի համաձայն՝ չի կարելի նոր խաղատներ կառուցել հատուկ հատկացված գոտիներից (Սեւան, Ծաղկաձոր, Ջերմուկ, Մեղրի) դուրս:

Բացառություն է արվում միայն 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերի համար: