Ուկրաինայի արևելքում զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի 9 և վիրավորվել 5 զինծառայող: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ փոխանցելով ՊՆ խոսնակի հայտարարությունը:

 


Նա հայտարարել է, որ Կրասնոգորովկայի շրջանում առավոտյան ժամը 4-ին ականանետերից, հրետանուց, տանկերից և Град-П (Партизан) համակարգերից կրակ են բացել:

 


Մինչդեռ Դոնեցկի կողմի տվյալների համաձայն՝ մի քանի օրվա ընթացքում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ֆիքսվել է 30 կրակոց. երեք խաղաղ բնակիչ վիրավորում է ստացել: