ՀՀ ԱԺնախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւլիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Ամեն անգամերբ ունենում ենք զոհերես ցավ եմ ապրումՅուրաքանչյուր մարդուկյանք ինձ համար բարձրագույն արժեք է եւ կապ չունիթե այդ երիտասարդներըոր կողմից են զոհվում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը: Դեսպանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը:

«Խորհրդարանական հարթակում Հայաստանի քաղաքացիների հույսերն ու երազանքներըմտահոգություններն ումարտահրավերներն արտացոլող բովանդակալի բանավեճ ծավալելու հարցում առանցքային էբազմակարծությունըՄենք պատրաստ ենք կոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատություններինկատմամբ վստահության մեծացման եւ մեր երկու մեծ ազգերի միջեւ երկկողմ կապերի ամրապնդմանաշխատանքներում աջակից լինել Ձեր եւ Ձեր գործընկերների ջանքերին», - իր խոսքում ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են, որ հայ-ամերիկյան համագործակցությունն այս տարիների ընթացքում զարգացել է տարբեր ոլորտներում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին, մեր երկրում ժողովրդավարության զարգացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին: