ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է հանդես եկել ազգային հանրապետություններում ռուսաց լեզվի դասավանդման ժամերի կրճատման առաջարկությանը:  «Ստիպել մարդուն սովորել լեզու, որը նրա համար հարազատ չէ, նույնքան անընդունելի է, որքան ռուսաց լեզվի դասավանդման մակարդակը նվազեցնելը»,-Պուտինի այս խոսքերը փոխանցում է Ռիա Նովոստին:

Ռուսերենը պետական լեզու է ազգամիջյան շփման համար, ընդգծել է ՌԴ ղեկավարը՝, միեւնույն ժամանակ շեշտելով, որ Ռուսաստանի ժողովուրդների լեզուները նույպես հանդիսանում են երկրի ինքնատիպ մշակույթի անքակտելի մասը: «Այն (ռուսերենը) ոչնչով չի կարելի փոխարինել: Ռուսերենը մեր ողջ բազմազգ երկրի բնական հոգևոր հիմքն է, այն պետք է իմանա յուրաքանչյուրը»- շեշտել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև նշել է. «Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ազգային ինքնության, ավանդույթների հետ կապված ոլորտը անչափ նուրբ է և զգայուն. այստեղ անհրաժեշտ է գործել իմաստուն և նրբանկատ»: