Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում՝ Սոնորա նահանգում ուժեղ շոգերի հետևանքով մահացել է առնվազն վեց մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մեքսիկացիների մահվան պատճառ է դառնում օրգանիզմների ջրազրկումը: Շոգերի հետևանքով տուժած 25 մարդ գտնվում են հիվանդանոցներում և անցնում են վերականգնողական կուրսեր:
Սոնորայում օդի ջերմաստիճանը ստվերում գերազանցում է 40 աստիճանը՝ երբեմն հասնելով 50 աստիճանի: Իրավիճակն ավելի է բարդանում խոնավության բարձր մակարդակի պատճառով: