«Նոր հայաստան հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսօր գրություն է փոխանցել «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանին, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ ժողովուրդ,

Ինչպես մեկ տարի առաջ, այսօր եւս ստեղծվել է հնարավորություն ժողովրդային համախմբման: Ու եթե մեկ տարի առաջ այն տեղի էր ունենում ոստիկանների գնդում՝ «Սասնա ծռերի» բարձրացրած ապստամբական դրոշի շուրջ, Խորենացի փողոցում ու Սարի թաղում, ապա այսօր դա պետք է կատարավի դատարանի շենքի շուրջ, որտեղ գտնվում են ապստամբական դրոշը անսասան պահած մեր երկրի ու ժողովրդի համար անձնազոհության պատրաստ արդարադատության եւ անկախության նվիրյալները:

Կոչ եմ անում դատավարության օրերին մեծ բազմությամբ հավաքվել դատարանի շենքի մոտ եւ ժողովրդի ներկայության բավարար քանակի դեպքում շրջափակել շենքը եւ գաղութային ոստիկանությանը պարտադրել ազատ արձակել մեր ռազմագերիներին, մեր բոլորի սիրելի «Սասնա ծռերին»:

Ժիրայր Սեֆլյան 21.07.2017թ.