Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցույց տալու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետեւանքների հաղթահարման համար: Հուլիսի 21-ին այս մասին հայտարարել է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Թուրքիայի Քանդիլիլի երկրաբանական կայանը հուլիսի 21-ի գիշերը գրանցել է 6,3 մագնիտուդով ցնցումներ, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ մագնիտուդը կազմել է 6,7: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բոդրում առողջավայրից 10 կիլոմետր եւ Հունաստանի Կոս կղզուց 16 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորությունում: Ավելի ուշ գրանցվել են 4-ից մինչեւ 4,7 մագնիտուդով առնվազեն յոթ հետցնցումներ:

Հունաստանում վնասվածքներ է ստացել ավելի քան 120 մարդ, Կոս կղզում զոհվել է երկու հոգի՝ Թուրքիայի քաղաքացի եւ Շվեդիայի հպատակ: Շատ տներում հայտնվել են ճաքեր եւ ջարդվել են լուսամուտները, որոշ զբոսաշրջիկներ ստիպված են եղել գշերելու լողափին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: