Երեկ Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցները Կրասնոդարի իրենց կոլեգաների հետ տաք հետքերով ձերբակալել են 56-ամյա օրենքով գող Սարգիս Սելվիյանին: Այդ մասին գրում է «Прайм Крайм»:

Օրենքով գողը ձերբակալվել է «Դուբրավա» ռեստորանում: Խուզարկության ենթարկելու ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, ինչի վերաբերյալ հարցաքննության ժամանակ օրենքով գողը հայտարարել է, թե դա իրեն է պատկանում:
Սարգիս Սելվիյանը, ով նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել գողության համար, թագադրվել է 1993թ.: