Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 21-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Եղեգնաձորի բժշկական կենտրոնից հայտնել են, որ ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել շտապօգնության մեքենա, բայց տրակտորի վարորդն արդեն մահացած է եղել: