Հրշեջ խմբերը մարել են Եգիպտոսի մայրաքաղաքի սրճարաններից մեկում կենցաղային գազի բալոնի պայթյունի հետեւանքով բռնկած կրակը: Հուլիսի 21-ին այս մասին հաղորդել Է քաղաքի քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչը:

Նրա տվյալներով՝ կենցաղային գազի պայթյունը տեղի Է ունեցել Կահիրեի հարավի Մաադի արվարձանի Հոսեյն Բասյունիի փողոցի սրճարանում: Հաստատության աշխատողներից, հաճախորդներից կամ պատահական անցորդներից ոչ մեկը չի տուժել:

Պայթյունի հետեւանքով վնաս Է հասցվել սրճարանի մոտ կայանված մի քանի ավտոմեքենաների: Պատահարի վայր են ժամանել մի քանի հրշեջ խմբեր, որոնք արագորեն տեղափակել են բռնկման օջախը: Ոստիկանությունը պարզում Է միջադեպի պատճառները: Ավելի վաղ հայտնել Էին, որ Կաիրեում հուժկու պայթյուն Է տեղի ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: